Մունդիալ 2022-ի խմբային փուլի առաջին տուրի շրջանակներում կայացավ H խմբի երկրորդ հանդիպումը, որում միմյանց դեմ մրցեցին Պորտուգալիայի և Գանայի հավաքականները։
Հանդիպման առաջին խաղակեսը հիմնականում անցավ հավասար պայքարում, թիմերն ընդմիջման գնացին զրոյական ոչ ոքի արդյունքով։
Երկրորդ խաղակեսի միջնամասում Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 65-րդ րոպեին 11 մետրանոց հարվածի իրավունք վաստակեց իր թիմի համար՝ դիպուկ հարվածով բացելով խաղի հաշիվը։
Սակայն Գանայի հավաքականը կարճ ժամանակ անց հավասարեցրեց հաշիվը։ 73-րդ րոպեին խաղընկերների կազմակերպած գրոհն արդյունավետ հարվածով եզրափակեց Անդրե Այուն։
Պորտուգալիայի հավաքականը 5 րոպե անց կրկնապատկեց իր հաշիվը։ Բրունո Ֆերնանդեշի փոխանցումից հետո 78-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ժուաո Ֆելիքսը։
Գանան դեռ չէր հասցրել ուշքի գալ, երբ պորտուգալացիները երրորդ գնդակն ուղարկեցին մրցակցի դարպասը։ 80-րդ րոպեին Բրունո Ֆերնանդեշի փոխանցումն այս անգամ արդյունավետ օգտագործեց Ռաֆայել Լեաուն՝ 3-1։
Երբ թվում էր, թե խաղի ելքն արդեն վճռված է, ու այսքանով ամեն ինչ կավարտվի, Գանայի հավաքականը կարողացավ մեկ գնդակ հետ բերել։ 88-րդ րոպեին գոլ հեղինակեց Օսման Բուկարին։
խաղն այսքանով ավարտվեց՝ Պորտուգալիա-Գանա՝ 3-2։
Նշենք, որ այս խաղում նոր ռեկորդ սահմանեց Կրիշտիանու Ռոնալդուն։ Նա դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել Աշխարհի 5 առաջնություններում։ Այս ցուցանիշով Ռոնալդուն շրջանցեց Պելեին, Ուվե Զելերին և Միրոսլավ Կլոզեին, որոնք աչքի են ընկել Աշխարհի 4 առաջնություններում։
Այս խաղից հետո H խումբը 3 միավորով միանձնյա գլխավորում է Պորտուգալիայի հավաքականը։ Ուրուգվայի և Հարավային Կորեայի հավաքականները, որոնք գոլազուրկ ոչ ոքիով էին ավարտել միմյանց միջև կայացած խաղը, 1-ական միավոր ունեն, իսկ Գանան 0 միավորով եզրափակում է աղյուսակը։
🇬🇭Ghana head coach Otto Addo on Ronaldo’s penalty decision;
— FIFA World Cup Stats (@alimo_philip) November 24, 2022
🗣️-“If somebody scores a goal, congratulations. But this was really a gift. A special gift from the referee.”#FIFAWorldCup |#GHA |#PORGHA pic.twitter.com/SeM2vKLSvo
🇵🇹 Cristiano Ronaldo is now the 1st player to score in 10 major international tournaments in a row from 2004 Euro to 2022 World Cup.
— FIFA World Cup Stats (@alimo_philip) November 24, 2022
🔝#FIFAWorldCup Icon #Qatar2022 |#POR |#PORGHA pic.twitter.com/T3V14fD6Dx