Ռուսաստանը Հայաստանում կֆինանսավորի ծրագիր դպրոցական սննդի համար

Ինչպես հաղորդում է Alpha News-ի աղբյուրը Ռուսաստանի կառավարությունում, դեկտեմբերի 11-ին Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ստորագրել է կարգադրություն ՝ ՄԱԿ-ի Համաշխարհային սննդի ծրագրի հիմնադրամին դրամաշնորհ տրամադրելու մասին, որն ուղղվելու է Հայաստանում դպրոցական սննդի համակարգի զարգացման ծրագրի ֆինանսավորմանը։

Համաձայն կարգադրության՝ 2024 — 2028 թվականներին Ռուսաստանի Դաշնությունը պետական բյուջեի միջոցներից հատկացնելու է ավելի քան 25 միլիոն ԱՄՆ դոլար Հայաստանի դպրոցականների սննդի ապահովման համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print