Թրամփը կրկին ցանկանում է գնել Գրենլանդիան

Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է Գրենլանդիան գնելու և Միացյալ Նահանգներին միացնելու իր ցանկության մասին, որի ցանկությունն ունեցել է իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում:

Թրամփը բարձրաձայնել է այս գաղափարը՝ հայտարարելով, որ PayPal-ի համահիմնադիր Քեն Հաուերը ընտրվել է Դանիայում դեսպանի պաշտոնում: Գրենլանդիան Դանիայի ինքնավար տարածք է։

«Ամերիկայի Միացյալ Նահանգները կարծում է, որ ամբողջ աշխարհում ազգային անվտանգության և ազատության ապահովման համար Գրենլանդիայի տիրապետումը և վերահսկողությունը բացարձակ անհրաժեշտություն է», — գրել Է Թրամփը իր սոցիալական ցանցի էջում։

«Քենը հիանալի աշխատանք կկատարի Միացյալ Նահանգների շահերը ներկայացնելու համար»,- ավելացրել է նորընտիր նախագահը։

Նշենք, որ Թրամփն իր առաջին նախագահության ժամկետում ևս քննարկել է Գրենլանդիայի գնման հարցը։ Դանիայի և Գրենլանդիայի պաշտոնյաներն այն ժամանակ մերժել են այդ գաղափարը:

«Մենք բաց ենք բիզնեսի համար, ոչ թե վաճառքի», — այն ժամանակ արձագանքել էր Գրենլանդիայի ԱԳՆ-ն:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Պանամայի ջրանցքը կրկին կարող է դառնալ ԱՄՆ-ի սեփականությունը։ Նրա խոսքով, Վաշինգտոնը չափազանց շատ է վճարում ջրանցքով անցնելու համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print