Երբ կարող են քաղաքացիները ներկայացնել եկամտահարկի վերադարձի դիմումները․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն եկամտային հարկի վերադարձից օգտվող քաղաքացիներին հիշեցնում է, որ հարկային պարտավորությունների հաշվառման նոր՝ անձնական հաշվի քարտի համակարգի գործարկմամբ պայմանավորված՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2025 թվականի հունվարի 15-ը հասանելի չի լինի Անհատական հաշվի տեղեկատվական պորտալը։

Այդ ժամանակահատվածում ֆիզիկական անձինք չեն կարող ներկայացնել հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի դիմումները։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:

Միաժամանակ, Կոմիտեն հիշեցնում է, որ անձնական հաշվի քարտի նոր համակարգի ներդրման ընթացքում ժամանակավորապես հասանելի չեն լինի նաև ՊԵԿ տեղեկատվական որոշ համակարգեր։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print