Փարիզի Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել, հայտնում է BFMTV-ն։ Մոտ 1,200 այցելու արագ տարհանվել է։
Էյֆելյան աշտարակի կառավարիչ ընկերության տվյալներով՝ հրդեհի պատճառը վերելակի էլեկտրահաղորդման գծի կարճ միացումն է եղել երկրորդ և երրորդ հարկերի միջև։
Անմիջապես դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայությունները։ Այցելուներից ոչ ոք չի տուժել։ Նշվում է, որ այսօր այցելուների համար բաց կլինեն առաջին, երկրորդ հարկերը։ Ավելի ուշ կբացվի դեպի աշտարակի գագաթ տանող անցումը։