Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի վերջին խաղում պայքարի մեջ մտավ առաջնության հաղթողի հիմնական ֆավորիտներից մեկը՝ Բրազիլիայի հավաքականը․ մրցակիցը Սերբիայի ընտրանին էր։
Արմենպրեսի հաղորդմամբ՝ 62-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Բրազիլիայի հավաքականի Ռիշարլիսոնը:
73-րդ րոպեին բրազիլացիների՝ առանց այդ էլ հիասքանչ խաղը իր ֆանտաստիկ գոլով ևս մեկ անգամ զարդարեց Ռիշարլիսոնը, այսպիսով՝ 2։0 հաղթանակ տոնելով Սերբիայի հավաքականի հանդեպ։
Հիշեցնենք, որ Բրազիլիայի ու Շվեյցարիայի հավաքականները 3-ական միավորով գլխավորում են G խմբի աղյուսակը։ Կամերունի ու Սերբիայի հավաքականները միավոր չունեն։