Հայտնի են հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2024-2025 ուսումնական տարվա հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Քննությունները կանցկացվեն՝

հունվարի 13-ին՝ «Հայոց լեզու և գրականություն»,

հունվարի 15-ին՝ «Մաթեմատիկա»,

հունվարի 17-ին՝ «Հայոց պատմություն»:

Հիշեցնենք՝ 12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են հունվարին և հունիսին: Ե՛վ հունվարին, և՛ հունիսին միասնական քննություններ հանձնած սովորողի ավարտական փաստաթղթում լրացվում է միասնական քննության ավարտական մասի ավելի բարձր դրական գնահատականը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print