Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 25-ից 26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 107 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 31, թմրանյութի հայտնաբերման՝ 16, խարդախության՝ 10, համակարգչային հափշտակության` 9, ֆիզիկական ներգործության և անձնական ունեցվածքի գողության` 6-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, հոգեկան ներգործության, զենք-զինամթերքի առգրավման ու սառը զենքի հայտնաբերման, փաստաթուղթ կեղծելու՝ 2-ական, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, կաշառակերության, գերեզմանն անարգանքի ենթարկելու, հանցանք կատարած անձին աջակցելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցն անվտանգ վարելու կարողությունից զրկված անձին հանձնելու, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, ինքնիրավչության, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու և աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 1-ական դեպք։ 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի՝ 3, խուլիգանության, խարդախության ու բնակարանային գողության ՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներակայցել՝ 1-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձման՝ 3 դեպք։ 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 1 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print