Ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ եւ զոհ

Փրկարար ծառայությունը հատնում է, որ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11:06-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «VAZ» (վարորդ՝ Ֆ․ Մ․, ծնված 1971 թ․) և «KamAZ» (վարորդ՝ Ռ․ Բ․, ծնված 1980 թ․) մակնիշների ավտոմեքենաները. կան տուժածներ։

Շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ․ Մ․-ի (ծնված 1937 թ.) մահը, իսկ վարորդին տեղում ցուցաբերել համապատասխան բուժօգնություն. վերջինս հոպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղևոր Ս․ Գ․-ին (ծնված 1975 թ.) պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print