Այսօր ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել միանգամից ռուսական մի քանի օդանավակայանների աշխատանքում։
Առավոտից ժամանակավորապես դադարեցրել է թռիչքների ընդունումն ու մեկնումը Սոչիի օդանավակայանը։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է «Ռոսավիացիայի» մամուլի քարտուղար Արտյոմ Կորենյակոն։
«Անվտանգության ապահովման նպատակով ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Սոչիի օդանավակայանի շահագործման վրա։ Այն ժամանակավորապես չի ընդունում և չի ուղարկում օդանավեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Ռոսավիացիայի» ներկայացուցիչները պարզաբանել են, որ միջոցառումները կապված են անվտանգության ապահովման հետ։