Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 27-ին, հայտարարեց Բունդեսթագի լուծարման մասին և արտահերթ ընտրություններ նշանակեց 2025 թվականի փետրվարի 23-ին։ «Նման դժվար ժամանակներում կայունությունը պահանջում է ընդունակ կառավարություն և խորհրդարանում վստահելի մեծամասնություն», — մեկնաբանել է դաշնային նախագահը իր որոշումը, որն ընդունվել է կանցլեր Օլաֆ Շոլցի խնդրանքով, ով նախկինում ձախողել էր Բունդեսթագի վստահության քվեն, հաղորդում է DW-ն
Գերմանիայի խորհրդարանը ցրելու մտադրության մասին Շտայնմայերը հայտարարել է դեկտեմբերի 20-ին։ Այդ ժամանակ, ըստ նրա, ինքը համոզվել է, որ «դաշնային կառավարության համար կայուն խորհրդարանական մեծամասնություն ստեղծելու այլևս որևէ հեռանկար չկա»։