Հայերն ավանդաբար եկող տարին դիմավորում են առատ սեղանների շուրջ: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներն այս օրերին հանգիստ չունեն, այցելում են խանութներ ու մսի վաճառակետեր` ստուգում սննդամթերքի պահման պայմաններն ու մսի սպանդանոցային ծագումը հավաստող փաստաթղթերի և կնիքի առկայությունը: Նաև հորդորում են` խանութներում օգտագործման համար անպիտան սննդի վաճառքի կամ սանիտարահիգիենիկ պահանջներին չհամապատասխանող պայմանների հանդիպելիս տղեկացնել: Թեժ գծի հեռախոսահամարն է` 118: