Սյունիքի մարզպետին են ներկայացվել 2024 թվականի հաշվետվությունները ու տարեկան աշխատանքի ամփոփումները

Սյունիքի մարզպետի աշխատակազմում շարունակվում են կառուցվածքային ստորաբաժանումների կողմից 2024 թվականի հաշվետվությունների ու տարեկան աշխատանքի ամփոփումների ներկայացումը մարզպետին։

Ռոբերտ Ղուկասյանի հետ հանդիպումներում այս շաբաթ անցնող տարվա աշխատանքների արդյունքն են ներկայացրել Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի, Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունների, Զորահավաքային նախապատրաստության բաժնի պետերն ու աշխատակիցները։

Մարզպետի աշխատակազմի մասնագետները խոսել են իրենց ոլորտների՝ տարվա ամփոփ ցուցանիշների, 2025-ին սպասվող աշխատանքների ու առաջնահերթությունների, թերացումների ու խնդիրների մասին, նաև առաջարկներ հնչեցրել։

Մարզպետն իր գոհունակությունն է հայտնել ստորաբաժանումների գործունեության վերաբերյալ և շնորհակալություն հայտնել 2024-ին կատարածի համար, նաև խնդրել առավել համագործակցված աշխատանք ապահովել տարբեր վարչությունների ու բաժինների միջև։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print