Սիսիանի «Զանգեր» հատվածից մինչև Գորայք բուք է

Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի սկզբնամաս և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Գորայք բուք է։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Թթուջուր -Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print