Ադրբեջանը կեցության սահմանափակումներ է մտցնում ՌԴ քաղաքացիների համար

Հունվարի 1-ից Ադրբեջանն առանց վիզայի մուտք գործած Ռուսաստանի քաղաքացիների համար կսահմանի 90-օրյա կեցության սահմանափակում, հաղորդել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը: Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներն այսուհետ կարող են Ադրբեջանում առանց վիզայի մնալ տարեկան ոչ ավելի, քան 90 օր։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանը նախատեսում է փոփոխություններ կատարել իր տարածքում Ռուսաստանի քաղաքացիների ժամանակավոր կացության կանոններում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print