Արցախի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրերը

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել․

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 25-ի ժամը 09։55-12։10-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,-նշվում է հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print