Հունվարի 1-ին Սյունիքում 9 բալիկ է լույս աշխարհ եկել։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմը։
«Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն այսօր մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հանձնարարականով այցելել է Կապանի բժշկական կենտրոն ու շնորհավորել տարվա առաջին նորածինների ու իրենց մայրիկների Ամանորն ու Սուրբ ծնունդը։
Նշվում է, որ Նարե Ղազարյանը մայրիկներին մաղթել է առողջ, խաղաղ մանկություն և արևշատություն։
Մարզպետի անունից շնորհավորանք ու դրամական պարգև այսօր կստանան նաև մարզի մյուս ԲԿ-ներում 2025 թ. առաջին օրը ծնված սյունեցիները։
2024 թվականին մարզում ծնվել է 1041 երեխա։