Ձերբակալվել է Տիրան Խաչատրյանը

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է՝ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին այսօր առավոտյան ձերբակալել են՝ մեղադրանք առաջադրելու և կալանավորման համար դատարան ներկայացնելու նպատակով:

Ըստ փաստաբանի՝ Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը (ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն), որը նա չի ընդունում, առնչվում է 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքների:

Այս առնչությամբ 1lurer.am-ը զրուցեց ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանի հետ:

Վերջինս տեղեկացրեց, որ այս պահին կատարվում են վարութային և դատավարական գործողություններ:

«Հաշվի առնելով, որ քրեական վարույթը գաղտնի է, առկա են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ, այս պահին զերծ կմնանք տեղեկատվություն տրամադրելուց, միայն հաստատում ենք, որ կա ձերբակալված անձ»,- տեղեկացրեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանն անցնում է Արամուս գյուղում զենք կիրառելու միջադեպի գործով։

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print