Մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպում չի նախատեսվում Ռուսաստանում: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեկեացնում է Sputnik Արմենիան։
«Առաջիկայում նախատեսված չէ», – ասել Է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը միաժամանակ ընդգծել է, որ Մոսկվան շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների շուտափույթ կարգավորման ուղղությամբ:
«Ռուսաստանը ոչ թե պատրաստ է, այլ անընդհատ արձանագրում է, որ իրավիճակի կարգավորման հարցում աջակցում է երկու պետություններին։ Նաև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում», – ասել Է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե պատրաստ է արդյոք Ռուսաստանը բանակցությունների անցկացման իր հարթակն առաջարկել։