Իրանի ԱԳՆ խոսնակը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

Իրանիը ողջունում է տարածաշրջանում փոխադրումների ոլորտում համագործակցության ընդլայնումը, սակայն երկրների ինքնիշխան իրավունքները պետք է հարգվեն ։ Այս մասին, Tasnim գործակալության փոխանցմամբ, ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղաին՝ պատասխանելով «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին:

«Իրանի դիրքորոշումը հստակ է», — ընդգծել է նա:

ՀՀ իշխանությունները բազմիցս պատրաստակամություն են հայտնել ապաշրջափակել բոլոր ճանապարհները և հաղորդակցության ուղիները, սակայն ընդգծել են, որ դրանք պետք է լինեն տվյալ երկրի ինքնիշխանության և իրավասության ներքո:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print