Այսօր մեռելոց է՝ ննջեցյալների հիշատակության օր: Բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ կմատուցվի, որի ավարտին կկատարվի հոգեհանգստյան կարգ ննջեցյալների համար:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։
Նա նաև ներկայացրել է, թե այդ օրը ննջեցյալները ինչ պետք է անեն.
«Պետք է գնալ եկեղեցի, մասնակցել Ս. Պատարագին, նախապես մաքուր թղթի վրա ընթեռնելի ձեռագրով գրել Ձեր ննջեցյալի անունը և հանձնել այն եկեղեցու սպասավորներին:
Ինչո՞ւ.
որպեսզի պատարագիչ հոգևորականը Ձեր ննջեցյալի անունը հիշատակի Պատարագի ընթացքում և վերջում նաև հոգեհանգստի ժամանակ:
Ապայման պետք է հիշել մեկ կարևոր բան. ննջեցյալին օգնում են ոչ թե ճոխ թաղումները, գերեզմանների վրա կանգնեցված հուշակոթողները կամ արձանները, այլ՝ ԱՂՈԹՔԸ: Սրտից բխած մի աղոթք, որում խնդրում ենք, որ Աստված մեր ննջեցյալին դատի ոչ թե Իր արդարությամբ, այլ՝ ողորմությամբ:
Թող Աստված քաղցրությամբ հիշի մեր բոլոր ննջեցյալներին՝ արժանացնելով նրանց երկնային անթառամ պսակին: