Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթի ինքնավար մարզում (TAR) երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը անցել է հինգ տասնյակը, վիրավորների թիվը 62 է, հայտնում է Xinhua գործակալությունը։
Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր առնվազն 32 զոհի և 38 վիրավորի մասին։
Սեյսմիկ ակտիվությունը հանգեցրել է բազմաթիվ ենթակառուցվածքային օբյեկտների ոչնչացման։ Տեղում լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում։ Մարդիկ տարհանվել են աղետի գոտու ամենավտանգավոր շրջաններից։