Ոսկու գինն այս տարի կարող է աճել մինչև 3000 դոլար՝ մեկ ունցիայի դիմաց, սակայն, հաշվի առնելով ոսկու համաշխարհային շուկայի գերտաքացումը, դժվար թե այն այս մակարդակից բարձր լինի:
«Ոսկու արժեքի աճը ներկայիս մակարդակից մինչև 3 հազար դոլար կնշանակի աճ 14%-ով: Տեխնիկական տեսանկյունից նման տեղաշարժ միանգամայն հնարավոր է, սակայն դա չի նշանակում, որ մետաղը կկարողանա հեշտությամբ մնալ այս մակարդակում: Դրան չի նպաստում 2024-ին ոսկու համաշխարհային շուկայի ակնհայտ գերտաքացումը»,- ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է BCS World of Investments-ի արժեթղթերի շուկայի փորձագետ Վիտալի Մանժոսը:
Նա նաև նշել է, որ ոսկու ֆյուչերսները 2024 թվականն ամփոփել են մոտ 27% աճով:
Ըստ վերլուծաբանի՝ 2024 թվականին պահանջարկի աճն ապահովել են կենտրոնական բանկերն ու ներդրողները: «Ներդրումային նպատակներով գնված ոսկին ցանկացած պահի կարող է վերադառնալ շուկա: Գործոնը բաժնետոմսերի գների միակ որոշիչ շարժիչ ուժը չէ»,- հիշեցրել է մասնագետը:
Ավելի վաղ Ոսկու համաշխարհային խորհուրդը (WGC) իր կանխատեսման մեջ նշել էր, որ 2025-ին ակնկալում է ոսկու գների դրական, բայց ավելի համեստ աճ, քան 2024 թվականին էր: