Երկրպագուները միաժամանակ ավելի քան 102,000 խաղալիք փափուկ արջ են նետել հոկեյի խաղադաշտ (տեսանյութ)

ԱՄՆ-ում երկրպագուները միաժամանակ ավելի քան 102,000 խաղալիք փափուկ արջ են նետել հոկեյի խաղադաշտ՝ սահմանելով համաշխարհային ռեկորդ, գրում է BBC-ն:

Ռեկորդը սահմանվել է Փենսիլվանիա նահանգում: Ամերիկյան Hershey Bears հոկեյի թիմի երկրպագուներն ուշագրավ ավանդույթին հետևում են 2001-ից սկսած: Նրանք այսպես տոնում են թիմի հաղթանակը:

Խաղադաշտ նետված խաղալիքներն այնուհետև կբաժանվեն բարեգործական կազմակերպություններին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print