Ամանորին շարժը Կապանի բժշկական կենտրոնում չի դադարել։ Սրտանոթային հիվանդություններին, սուր շնչառական վարակներին տոնական օրերին ավելացել են նաև ալկոհոլային չարաշահման դեպքերը։ Կանչերից բացի՝ արձանագրվել են նաև ծնունդներ։ Հունվարի 1-6-ին մարզում լույս աշխարհ է եկել 16 բալիկ։
