ԱՄՆ-ում անտառային հրդեհներ են

Կալիֆորնիայի իշխանությունները Լոս Անջելեսում արտակարգ դրություն են հայտարարել անտառային հրդեհների պատճառով։

Հրդեհներն ընդգրկել են քաղաքի Արևմտյան  որոշ շրջաններ: Բնակիչներին հրահանգվել է տարհանվել։ Փալիսեյդսի շրջանում՝ տարհանման գոտում, ապրում է մոտ 30 հազար մարդ։

Տեղի պաշտոնյաները հայտնել են, որ վտանգի տակ է մոտ 10 հազար տուն։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որն այժմ գտնվում է Լոս Անջելեսում, տեղեկացվել է կատարվածի մասին և կապ է պահպանում նահանգի և տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ, հայտնում է CNN-ը ՝ հղում անելով Սպիտակ տանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print