Քրիստոսի արձանը հուշարձանի տարածքում չի տեղադրվելու. նախարար

Հուշագրի շրջանակում պեղումներ են իրականացվել Հատիս լեռան գագաթին, ամբողջությամբ առանձնացվել է հուշարձանի հատվածը և ճանաչվել որպես նորահայտ հուշարձան: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքների ընթացքին և դրա շրջանակում իրականացված պեղումներին:

«Չգիտեմ՝ որտեղ է տեղադրվելու, բայց վստահ եմ, որ հուշարձանի տարածքում չի տեղադրվելու, դրանում կարող եմ վստահեցնել, որովհետև պեղումներն արվել էին նաև այն պատճառով, որպեսզի կարողանանք այդ իմաստով նաև հուշարձանի ամբողջ տարածքը պատկերացնել»,- ասաց նախարարը:

Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով պեղումների արդյունքներին, միաժամանակ հույս հայտնեց, որ տարածքը կարող է դառնալ հետաքրքիր զբոսաշրջային վայր:

«Պետք է ասեմ նաև, որ հետաքրքիր գտածոներ ունենք, հին մետաղադրամներ. կիկլոպյան ամրոցի մասին է խոսքը:

Ես ինքս եղել եմ պեղումների տարածքում, և կարծում եմ, որ դա կարող է դառնալ հետաքրքիր զբոսաշրջային վայր»,- ասաց նա:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print