Եթե Ադրբեջանն ուզեր, խաղաղության փաստաթուղթը կստորագրվեր. Միրզոյան

«Քանի դեռ խաղաղության պայմանագիրը փաստ չէ, ես անընդհատ էսկալացիայի հավանականություն եմ տեսնում»,- հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը․ «Քանի դեռ լսում ենք այսպիսի հռետորաբանություն, ես անընդհատ տեսնում եմ էսկալացիայի հավանականություն»։ 

Նա նշել է նաև, որ քանի դեռ բանակցությունները շարունակվում են, հավանական է համարում խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Նախարարը նաև շեշտել է, որ Ադրբեջանը, դատելով առ այս պահը եղած հռետորաբանությունից, չի ուզում խաղաղության պայմանագրի ստորագրում․ «Եթե ուզեր, մենք ուզում ենք, կստորագրվեր փաստաթուղթը։ Հետևաբար, երևի ոչ, չի ուզում։ Արդյո՞ք սա նշանակում է այս պատմության ավարտ։ Ոչ, չի նշանակում»,- նշել է նա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print