Անտառային հրդեհները պատել են Լոս Անջելեսի արևմուտքը, բնակիչներին հորդորել են տարհանվել

Կալիֆոռնիայի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհների պատճառով, որոնք ընդգրկել են քաղաքի արևմտյան որոշ շրջաններ: Բնակիչներին կարգադրել են տարհանվել, հայտնում է BBC-ն։

Փալիսեյդսի տարածքի տարհանման գոտում ապրում է մոտ 30 հազար մարդ։ Մամուլի ասուլիսում տեղի պաշտոնյաները հայտնել են, որ վտանգի տակ է մոտ 10 հազար տուն։

Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմն ասել է, որ բազմաթիվ շենքեր արդեն ավերվել են հրդեհից: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մի քանի մարդ վիրավորվել է, ոմանք՝ դեմքի և ձեռքերի այրվածքներով։ Կին հրշեջը գլխի վնասվածք է ստացել:

Ազգային օդերևութաբանական ծառայությունը տեղեկացրել է, որ որոշ շրջաններում սպասվում են մինչև 100 կմ/ժ արագությամբ քամիներ: Տագնապի բարձր մակարդակը կշարունակվի մինչև հինգշաբթի երեկո։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print