«Արծվաբույն» տարեցների սպասարկման կենտրոնում 2024 թվականը բավականին ակտիվ էր ու բովանդակալից. Էքսկուրսիաներ, հյուրեր, շենքային պայմանների բարելավում: Շահառուների թիվն այստեղ օր օրի ավելանում է: Նրանք Սյունիքի մարզի համայնքներից են ու Արցախից: Տարբեր բնավորությամբ ու նիսիտուկացով տարեցներին այստեղ համախմբել է մեկ բան` մենակությունը։
