Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակներում Կատարի ընտրանին մրցեց Սենեգալի հավաքականի հետ:
Առաջին կեսն անցավ սենեգալցիների առավելությամբ, սակայն նրանք հաշիվը բացեցին միայն առաջին կեսի ավարտից 4 րոպե առաջ։ Երկրորդ կեսի սկզբնամասում երկրորդ գոլը բաց թողնելուց հետո Կատարը ակտիվացավ և սկսեց սպառնալ մրցակցի դարպասին, ինչի արդյունքում 78-րդ րոպեին կարողացան կրճատել հաշիվը։ Բայց 6 րոպե անց Սենեգալը ևս մեկ անգամ գրավեց մրցակցի դարպասն ու վերջակետ դրեց խաղին։
Այսպիսով, Կատարի հավաքականը 1-3 հաշվով պարտվեց Սենեգալին և տեսականորեն կորցրեց փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերը։
Վերջին տուրում մրցաշարն ընդունող երկրի հավաքականը կմրցի Նիդերլանդների հետ։