ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կալիֆոռնիա նահանգում աղետի ռեժիմ է հայտարարել։
Այդ մասին ասված է չորեքշաբթի Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռի հայտարարության մեջ։
Լոս Անջելեսում մոլեգնած հրդեհների հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ:
Կալիֆոռնիայի հրշեջ ծառայության տվյալների համաձայն՝ հրդեհների ընդհանուր մակերեսը գերազանցել է 10 հազար հեկտարը և շարունակում է աճել։ Հազարավոր մարդիկ հեռանում են իրենց այրվող տներից։
AccuWeather խորհրդատվական ընկերության կանխատեսումների համաձայն՝ հրդեհներից վնասը և տնտեսական կորուստները կկազմեն 52-57 միլիարդ դոլար։