ՌԴ Էնգելս քաղաքում արտակարգ իրավիճակ է հայտարարվել

ՌԴ Սարատովի մարզի Էնգելս քաղաքում չորեքշաբթի՝ հունվարի 8-ի առավոտյան, «Ռոսռեզերվ» նավթի պահեստին ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածից հետո հրդեհի տարածքը մինչև երեկո մեծացել է, և այդ պատճառով իշխանությունները արտակարգ իրավիճակ են հայտարարել։ Այս մասին հայտնել է շրջանի նահանգապետ Ռոման Բուսարգինը։

Նրա խոսքով՝ ԱԻՆ հրշեջ ծառայության երկու աշխատակից զոհվել է, մեկ հրշեջ էլ վիրավորվել է։

Նահանգապետը պնդել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են անօդաչու թռչող սարքերը, սակայն, նշել է նաև, որ «Էնգելսի արդյունաբերական օբյեկտի վրա անօդաչու սարքերի բեկորներ են ընկել»։

«Ազատություն» ռադիոկայանը և մի քանի Telegram ալիքներ ճշտել են հրդեհի կոորդինատները և պարզել, որ վնասված օբյեկտը Ռոսռեզերվի «Կրիստալ» նավթի պահեստն է, որտեղ պահվում է «Էնգելս-2» ռազմական օդանավակայանի վառելիքը։

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ անցած գիշեր Սարատովի շրջանի վրայով ուկրաինական 11 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print