Նոր ատոմակայան կառուցելու համար հայտեր կան տարբեր երկրներից. նախարար

2024-ի տարեվերջին Կառավարության համապատասխան որոշումով ՏԿԵՆ-ի ենթակայությամբ նոր կազմակերպություն է ստեղծվում, որը զբաղվելու է ատոմակայանի վերջնական մոդելի որոշմամբ, հայտերի պատշաճ ուսումնասիրությամբ, շինարարական աշխատանքների հսկողությամբ, տեխնիկական բնութագրերի կազմմամբ: Այն ամբողջությամբ ընդգրկված է լինելու նոր ատոմակայանի կառուցման աշխատանքների մեջ մինչև ատոմակայանի շահագործման հանձնվելը: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ ատոմակայանի կառուցման ժամկետը մեծապես կախված է այն մոդելից, որը վերջնական որոշմամբ կընտրվի:

«Ոչ միայն ռուսական, ոչ միայն ամերիկյան, այլև այլ երկրների ատոմակայանների առաջարկներ են քննարկվում»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ վերջնական առաջարկը պիտի անի այն կազմակերպությունը, որը Կառավարության՝ տարեվերջյան որոշման վրա է հիմնվել:

Անդրադառնալով երկաթուղու կառուցման մասով աշխատանքներին՝ նախարարը մեջբերեց վարչապետի հայտարարությունը, ըստ որի՝ այդ մասով ադրբեջանական կողմին առաջարկ արդեն իսկ արվել է: Այժմ ՏԿԵՆ-ն աշխատում է ճանապարհների ապաշրջափակման շրջանակում հաշվարկների վրա այն տրամաբանությամբ, որը ենթադրում է «Խաղաղության խաչմերուկը»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print