Կառավարությունը հաստատեց թանգարանների հավատարմագրման կարգը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 9-ի նիստում հաստատեց Թանգարանների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները:

Հիմնավորման մեջ նշվում է, որ շնորհիվ ժռհասարակական կյանքում, մշակույթին հաղորդակցման և մշակութային կրթության գործում թանգարանների դերի արժևորման՝ օրեցօր ասպարեզ են գալիս տարբեր հասարակական կազմակերպություններ, որոնք հանդես են գալիս տարատեսակ բովանդակության և ուղղվածության թանգարանների ստեղծման նախաձեռնությամբ:

Ստացվում է, որ այդ նախաձառնությունները հանդես են գալիս «թանգարան» անվան տակ և ըստ էության շատ դեպքերում բոլորովին չեն համապատասխանում դրան: Մյուս կողմից էլ գոյություն ունեն մասնավոր արժեքավոր հավաքածուներ, որոնք հասանելի չեն հասարակությանը և անհրաժեշտություն է առաջանում ստեղծելու այնպիսի նպաստավոր մեխանիզմներ, որոնք կշահագրգռեն այդ հավաքածուների սեփականատերերին հանրայնացնելու դրանք:

Ուստի ոլորտը կանոնակարգելու, թանգարան ստեղծելու համար պետական միասնական չափորոշիչներ ունենալու խնդրի լուծումը թանգարանների հավատարմագրման կարգ ու չափորոշիչներ ունենալն է:

Այս որոշմամբ կապահովվի թանգարաններին կարգավիճակ տալու ընթացակարգի հետ կապված հարաբերությունները:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print