Արփա գետի ափին ուռենիներ էին ապօրինի հատել

Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ռեստորանային համալիրներից մեկի հարակից տարածքում՝ Արփա գետի ափին, Եղեգնաձորի բնակիչ 40-ամյա մի տղամարդ ապօրինի հատել է մեծ քանակությամբ ծառեր:

Համայնքային ոստիկաններն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցները ստացված տեղեկությունները համատեղ իրացրին հունվարի 8-ին։ Նշված վայրում նրանք հայտնաբերեցին նոր հատած ուռենու 40 կոճղ:

40-ամյա տղամարդը հայտնել է, որ նշված ծառերը առանց համապատասխան փաստաթղթի ինքն է հատել դեկտեմբերից մինչև հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում, իսկ փայտանյութն օգտագործել է որպես վառելիք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print