Այսօր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ամփոփել է նախորդ տարվա իրականացրած աշխատանքները։ Հիմնական հարցերը վերաբերում էին ճանապարհային ենթակառուցվածքներին, համայնքային եկամուտներին և ատոմակայանի կառուցմանն ուղղված ծրագրերին։ Անդրադարձ եղավ նաև օդային տրանսպորտին․ «Սյունիք» օդանավակայանը անցյալ տարի 71 չվերթ է կատարել։
