Լոս Անջելեսի շրջանային դատաբժիշկը հայտնել է, որ այդ մարդկանց աճյունները դեռ նույնականացվում են, ընթանում է նաև զոհերի հարազատներին տեղեկացնելու գործընթաց:
«Նույնականացումը կարող է տևել մի քանի շաբաթ, քանի որ դատաբժշկական փորձաքննությունների վարչությունը չի կարող արձագանքել բոլոր մահվան դեպքերին՝ հրդեհային իրավիճակի և անվտանգության նկատառումներից ելնելով»,-ասվում է հայտարարության մեջ:
Այս գիշեր հաղորդվել է Մալիբուում առաջին զոհի, ինչպես նաև Փալիսեյդսի շրջանում երկու զոհի մասին: Ավելի վաղ հայտնի էր դարձել 5 զոհի մասին։