Բախվել են բեռնատարն ու մարդատար ավտոմեքենան․ կա արգելափակված քաղաքացի

Հունվարի 10-ին, ժամը 09:44-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Howo» մակնիշի բեռնատար (վարորդ՝ Խ. Խ., ծնված 1956 թ․) և «VAZ» մակնիշի (վարորդ՝ Ս. Ղ., ծնված  1991 թ.) ավտոմեքենաները: 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ուղևորներ Ռ. Ղ.-ին (ծնված 1997 թ.), Խ. Գ.-ին (ծնված 1995 թ.) և Վ. Գ.-ին (ծնված 1998 թ.) տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն: 

Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները, «VAZ» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել ուղևոր Վ. Ղ.-ին (ծնված 1995 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print