Հնարավորություն կա կողակը վերադարձնել Սևանա լիճ. նախարար

2024 թվականի շարունակվել է նաև Սևանի իշխանի պաշարների վերականգմանն ուղղված գործընթացը: Արդյունքում՝ 2024-ին Սևանա լիճ է բաց թողնվել 389.300 հատ Ամառային և Գեղարքունի ենթատեսակների մանրաձուկ: 2023 թվականին թիվը 231 հազար է եղել: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

«Կարևոր արդյունքներ ունենք Սևանի կողակի վերականգնման ուղղությամբ: Վերջին տարիների աշխատանքների արդյունքում շուրջ 2000 առանձնյակ ենք կարողացել ունենալ, որը, ըստ էության, մեր համոզմամբ, հնարավորություն կա այդ մայրական կազմով կողակի վերականգնման աշխատանքները նույնպես առաջ տանել և, իհարկե, կողակը վերադարձնել Սևանա լիճ»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով սիգի արդյունագործական որսին՝ նախարարը տեղեկացրեց, որ 2024 թվականի համար սիգի արդյունագործական որսի 679 տոննա չափաքանակ է սահմանված եղել, որսացվել է 652 տոննա, վճարվել է շուրջ 44 մլն բնօգտագործման վճար, որը շուրջ 18 մլն դրամով ավելի է եղել 2023 թվականի համեմատ:

«Սևանա լճից դուրս են բերվել ապօրինի 2699 խեցգետնորսիչ, 1376 ձկնորսական ցանց և 68 լողամիջոց»,- ասաց նախարարը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print