ԱԱ-2022-ի A խմբի երկրորդ տուրի խաղում Նիդերլանդներն ու Էկվադորը ոչ-ոքի խաղացին։ «Խալիֆա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով։
Խաղի հաշիվը 6-րդ րոպեին բացեց Նիդերլանդների հավաքականի 23-ամյա հարձակվող Կոդի Գակպոն։
Երկրորդ խաղակեսի սկզբում՝ 49-րդ րոպեին, էկվադորցի կիսապաշտպան Էներ Վալենսիան, այնուամենայնիվ, գրավեց Նիդերլանդների դարպասը և սահմանեց հանդիպման վերջնական հաշիվը։
Նշենք, որ 89-րդ րոպեին Վալենսիան վնասվածք է ստացել, նրան պատգարակով դուրս են բերել դաշտից։ 33-ամյա կիսապաշտպանին փոխարինել է Կևին Ռոդրիգեսը։
Հաջորդ հանդիպումը Նիդերլանդները կանցկացնի նոյեմբերի 29-ին Քատարի հետ, իսկ էկվադորցիները նույն օրը կհանդիպեն Սենեգալի հետ։