«Արթիկ» ՔԿՀ-ի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ՝ կախված վիճակում

Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997 թ․ ծնված Ա․Հ․-ն՝ կախված վիճակում։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից:

Ծառայողներն անմիջապես կանչել են շտապօգնություն։ Ժամը 02։25-ի սահմաններում ժամանած շտապօգնության բժշկի կողմից արձանագրվել է կալանավորված անձ Ա․Հ․-ի կենսաբանական մահը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print