Իրանը կհսկի Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի զգալի մասի օդային տարածքը

Իրանը Գիլանի նահանգի բարձրավանդակում 800 կմ հեռահարությամբ ռադար է տեղադրել՝ երկրի հյուսիսային օդային տարածքը դիտարկելու համար: Հայտնում է Islamic World News-ը։ 

Նշվում է, որ 800 կմ հեռահարությամբ այս ռադարը կարող է հայտնաբերել թիրախները ավելի քան 30 կմ բարձրության վրա: Այն կարող է բացահայտել տարբեր թիրախներ, ինչպիսիք են անօդաչու թռչող սարքերը և թևավոր հրթիռները:

Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի զգալի մասի, Վրաստանի մեծ մասի, Արևմտյան Թուրքմենստանի, Ղազախստանի հարավ-արևմտյան մասի և Կասպից ծովի օդային ողջ տարածքը կգտնվի Իրանի հակաօդային պաշտպանության վերահսկողության ներքո: 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print