Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակներում միմյանց դեմ խաղացին B խմբում ընդգրկված ԱՄՆ-ի և Անգլիայի հավաքականները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խաղն ընդհանուր առմամբ անցավ հավասար պայքարում։
Չնայած խաղն ընդհանուր առմամբ դիտարժան պայքարում անցավ, սակայն թիմերն այդպես էլ չկարողացան գոլ խփել։ Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի հաշվով։
Հավելենք, որ երկրորդ տուրից հետո B խումբը 4 միավորով շարունակում է գլխավորել Անգլիայի հավաքականը։ Երկրորդ հորիզոնականում Իրանի հավաքականն է, որն ունի 3 միավոր։ Միացյալ Նահանգների թիմը 2 միավորով երրորդն է, իսկ Ուելսի հավաքականը 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։