2024թ. 11 ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7,4 տոկոս։ Այս մասին 2024թ. արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում հունվարի 13-ին ասել է էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։
Նա տեղեկացրել է, որ այդ ընթացքում արտահանումն ավելացել է 74 տոկոսով, ներմուծումը՝ 41,5, արդյունաբերությունը՝ 74 (վերամշակող արդյունաբերությունը՝ 10,8), ծառայությունների ոլորտը՝ 6,3 տոկոս։
Նախարարն ավելացրել է, որ գյուղատնտեսությունում 2024թ. հունվար-սեպտեմբերին աճը կազմել է 1,8 տոկոս, շինարարությունում՝ 14,9։
«Աճի շարժիչ է դարձել շինարարական հատվածը, երկրորդ տեղում արդյունաբերությունն է»,- ընդգծել է Պապոյանը։
Նա նշել է, որ տնտեսական ցուցանիշները մոտ են մինչքովիդային 2019թ. տվյալներին։