ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում «հատիկ առ հատիկ» խորագրի ներքո գրել է.
«Դատարանի վճռով (հաշտության համաձայնությամբ) Երևան քաղաքի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրի 1-ին և 2-րդ հարկերից շուրջ 240 քմ մակերեսով տարածքները և մակերեսին համապատասխան հողամասը փոխանցվել է Հայաստանի Հանրապետությանը: Շուկայական արժեքը՝ շուրջ 1 միլիարդ դրամ»։