Գորիսում արյան ծառայության նոր կայան է բացվել։
«Բացվեց հիմնովին նորոգված և վերազինված արյան ծառայության Գորիսի կայանը:
Ռազմավարական կարևոր նշանակության այս հաստատությունը հագեցած է արյան հավաքագրման և պահման համար անհրաժեշտ պայմաններով:
Արյան պաշարները մշտապես համալրման կարիք ունեն. քայլ առ քայլ գնում ենք անվարձահատույց կանոնավոր դոնորության մշակույթի ձևավորմանն ու ամրապնդմանը, իսկ դրա համար կարևոր է ենթակառուցվածքների զարգացումը նաև Երևանից դուրս:
Սիրելի՛ գորիսեցիներ, միացե՛ք արյունատվության կարևոր գործին, հանձնե՛ք արյուն, փրկենք կյանքեր»,- ֆեյսբուքի իր էջում գրել է նախարար Անահիտ Ավանեսյանը: