Հայ-ամերիկյան մետաղաձուլական գործարանը փետրվար–մարտ ամիսներին կանցնի զանգվածային արտադրության. նախարար

Սա շատ խոշոր ու կարևոր ներդրումային ծրագիր է Հայաստանի համար:

Հայ-ամերիկյան ներդրումներով կառուցված մետաղաձուլական գործարանը փետրվար-մարտ ամիսներից կանցնի զանգվածային արտադրության: Այս մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: 

«Գործարանը գրեթե պատրաստ է: Մոտ 30-40 մլն դոլար ներդրում են արել: Գործարանն արտադրում է վերջնական արտադրանք: Փորձարկումներն արված են։

Այն, ինչ ստանում են, բավականին բարձր որակի է: Մտադիր են զանգվածային արդյունաբերական արտադրության անցնել փետրվար-մարտ ամիսներին: Փորձարկումների 90 տոկոսը հաջող է անցել:

Սա շատ խոշոր ու կարևոր ներդրումային ծրագիր է Հայաստանի համար: Շուտով տեղի կունենա գործարանի պաշտոնական բացումը»,- նշեց նախարարը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print