Ադրենոգենիտալ սքրինինգը 2025-ին կընդլայնվի՝ ներառելով նաև մարզերը

Նորածնային սքրինինգների հիմնական նպատակն է կանխարգելել և վաղ հայտնաբերել հիվանդություններ, որոնց զարգացումը կարող է հանգեցնել հաշմանդամության կամ մահվան։

Հայաստանում իրականացվող 7 նորածնային սքրինինգներն ուղղված են բնածին և ժառանգական հիվանդությունների վաղ ախտորոշմանը՝ հնարավորություն տալով ժամանակին բուժման կամ ախտաբանական վիճակի շտկման։

Սքրինինգային ծրագրերը ներառում են՝

  • Բնածին հիպոթիրեոզի
  • Ֆենիլկետոնուրիայի
  • Անհասության ռետինոպաթիայի
  • Սրտի բնածին արատների
  • Կոնքազդրային հոդի բնածին հոդախախտի
  • Լսողության նորածնային սքրինինգի
  • Մակերիկամի կեղևի բնածին դիսֆունկցիայի (ադրենոգենիտալ համախտանիշ) վերաբերյալ հետազոտություններ:

Ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգը, որը ներդրվել է 2024 թվականի ապրիլից փորձարարական կարգով, ներկայումս իրականացվում է Երևանում։ 2025 թվականին ծրագիրը կընդլայնվի` ներառելով նաև մարզերը:

Մեկնարկից ի վեր իրականացվել է 16168 նորածնի ադրենոգենիտալ հետազոտություն, որի շրջանակներում հայտնաբերվել է և մանկական էնդոկրին դիսպանսերում հաշվառվել է 4 երեխա, 1 երեխա գտնվում է հետազոտման փուլում:

Յուրաքանչյուր սքրինինգ ուղղված է նորածնային շրջանում չդրսևորվող, բայց հետագա կյանքի որակին ու առողջության վրա զգալի ազդեցություն ունեցող վիճակների վաղ հայտնաբերմանն ու բուժմանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print