Նոր նախագիծ՝ հիփոթեքային տոկոսադրույքների փոխհատուցման ծրագրի փոխարեն

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հայտարարել է, որ այս ողջ ծավալի կառուցապատումը տարեկան ամբողջ բնակֆոնդի ընդամենը 1-2%-ն է։ 

«19 հազար բնակելի շենք կա, որոնց 60%-ից ավելին կառուցվել է մինչև 1980թ.։ Դրանց 23%-ն էլ կազմում են պանելային շենքերը»- ասել է նա։

Վարդանյանը նաև տեղեկացրել է, որ հիփոթեքային տոկոսադրույքների փոխհատուցման ծրագրի փոխարեն նորը կգործարկվի՝ վերանորոգման ծրագիր։ Դրա էությունը թաղամասի զարգացման մեջ է. «Սկզբունքն այն է, որ կկառուցվեն տներ, որից հետո կքանդվեն դրանց հարակից հին շենքերը»։

Նա տեղեկացրել է, որ կիրականացվի փորձնական ծրագիր. «Ռենովացիայի ծրագիրն իրենից ներկայացնում է մի համակարգը, որը այնպես ենք կառուցել, որ և պետությանը ձեռնտու լինի, և քաղաքացիներին, և կառուցապատողներին, և ամենակարևորը՝ ամենաքիչ, զրո պետության ներդրում»։ Ըստ նրա, այդ ծրագրով «մարդկանց չենք հանելու իրենց տներից, ասենք՝ գնացեք, 3 տարի հետո կստանաք ձեր բնակարանը»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print